Լրահոս

11.05.2012 14:50


Էմի Ուայնհաուսի արյունով նկարված կտավը վաճառվում է 128 հազար դոլարով

Էմի Ուայնհաուսի արյունով նկարված կտավը վաճառվում է 128 հազար դոլարով

Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքը լի էր վերելքներով ու անկումներով։ Քիչ չէին նրանք, ովքեր մեծ գումարներ աշխատեցին՝ շահարկելով երգչուհու անժամանակ մահը։ Եվ ահա, Ուայնհաուսի մահվանից 1 տարի անց բրիտանացի երգչուհին վերադառնում է արյունով նկարված կտավների վրա։ Բառի բուն իմաստով արյունոտ ցուցահանդեսը բացվել է Լոնդոնում։

Էմիի նախկին ընկեր, բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Փիթ Դոերթին կազմակերպել է 20 կտավից բաղկացած «Արյան վրա. նկարչի դիմանկարը» անվամբ ցուցահանդես։ Ներկայացվող աշխատանքները երաժիշտը նկարել է իր և ընկերների արյունով։

Բոլոր կտավներն արյան, բանաստեղծությունների և կոլաժների զուգակցություն են։  Դոերթիի գործերը դրված են վաճառքի։ Դրանց գները տատանվում են 7-12 հազ դոլարի միջև։ Ցուցահանդեսի կենտրոնական կտավը լինելու է Էմի Ուայնհաուսի դիմանկարը, որը նկարվել էր վերջինիս արյունով։ Ցուցահանդեսի կազմակերպիչները հույս ունեն այդ կտավի դիմաց ստանալ 128 հազար դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը