Լրահոս

11.05.2012 14:08


Խցափակվում է Դավթաշենի ջրատարը

Խցափակվում է Դավթաշենի ջրատարը

Դավթաշենի 1, 2, 3, 4 բնակելի զանգվածներում և հարակից տարածքներում մայիսի 11-ին հայտարարվել էր ջրամատակարարման դադարեցման մասին:

 Ինչպես տեղեկացրեց “Երևան Ջուր” ՓԲԸ “Արևմուտք” շահագործման տնօրինության “Մաշտոց” տեղամասի գլխավոր ճարտարագետ Էդգար Հայրապետյանը,   վթարվել էր “Քասախ” օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի Դավթաշեն ձգվող 400մմ տրամագծով խողովակաշարը: Թերևս բարձր ճնշման կամ մետաղի մաշվածության պատճառով ջրատարի խցափակված հատվածից սկսվել էր ջրի արտահոսք:

Դրա դեմն առնելու ու ավելի խոշոր վթարը կանխարգելու համար տեղամասի մասնագետները ժամը 10.00-ից ձեռնամուխ էին եղել ջրատարի վերանորոգմանը, նպատակ ունենալով նույն օրը ժամը 22.00-ին վերսկսել թաղամասի ջրամատակարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը