Լրահոս

11.05.2012 13:03


«Facebook» սոցիալական կայքի օգտատեր Արթուր Ղազարյանի նկատմամբ ոստիկանությունում քրեական գործ չի հարուցվել

«Facebook» սոցիալական  կայքի օգտատեր Արթուր Ղազարյանի  նկատմամբ  ոստիկանությունում քրեական գործ չի  հարուցվել

 Հայտնվում է, որ 10.05.2012թ. համացանցում  տեղեկություններ  են տարածվել, որ «Facebook» սոցիալական  կայքի օգտատեր Արթուր Աշոտի Ղազարյանի  նկատմամբ  ոստիկանությունում քրեական գործ է  հարուցվել վերջինիս կողմից իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված  հրապարակային կոչեր անելու համար:

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել և նման դեպքով հետաքննություն չի իրականացվում:

Այս խորագրի վերջին նյութերը