Լրահոս

11.05.2012 11:48


Լևոն Զուրաբյան. «Հայաստանում ընտրություններին մասնակցել է ընտրողների առավելագույնը 40 տոկոսը»

Լևոն Զուրաբյան. «Հայաստանում ընտրություններին մասնակցել է ընտրողների առավելագույնը 40 տոկոսը»

Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի նիստի ժամանակ ՀԱԿ–ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրականում Հայաստանում ընտրություններին մասնակցել է ընտրողների առավելագույնը 40 տոկոսը։

Այս մարդիկ՝ 800-900 հազ. մարդ են քվեարկել խղճի թելադրանքով։ 700 հազ. մարդ եկել է ընտրատեղամասեր՝ մաս կազմելով պետականորեն կազմակերպված հանցագործության,–ասել է Լևոն Զուրաբյանը։

Խոսելով բազմակի քվեարկության մասին՝ ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն ասել է, որ շտաբը դեպքեր է արձանագրել, երբ մեկ անձնագրում եղել են մի քանի դրոշմակնիքներ։ Այսինքն՝ ընտրակեղծարարներին չի էլ մտահոգել՝ կա՞ն արդյոք դրոշմակնիքներ, թե՞ ոչ։

Լևոն Զուրաբյանը նշել է նաև պետականորեն կազմակերպված ահաբեկման քաղաքականությունը, երբ պետական պաշտոնյաները ուղղակիորեն սպառնացել են քաղաքացիներին՝ պահանջելով քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը