Քաղաքական

11.05.2012 11:35


Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի հայտարարությունը

Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի հայտարարությունը

Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը, որի աշխատանքներին մասնակցել են ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն, համադրելով երեք քաղաքական ուժերի արձանագրած ընտրախախտումները, հանդես է եկել հայտարարությամբ։

Միասնական շտաբը արձանագրում է, որ ԱԺ ընտրություններն անցել են համատարած օրինախախտումներով։ Դրա հետ մեկտեղ, ԿԸՀ–ն, խախտելով օրենքի պահանջները, չի կարողացել ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակարևոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը։ Խիստ անարժանահավատ են նաև ընտրությունների ընթացքում օգտագործված ընտրացուցակը և ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թվերը։

Միասնական շտաբն արձանագրում է, որ ընտրությունների արդյունքներում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը։

Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման և իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը