Աշխարհ

11.05.2012 10:52


ԱՄՆ–ն առայժմ պատրաստ չէ խոսել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ժամկետների մասին

ԱՄՆ–ն առայժմ պատրաստ չէ խոսել  ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ժամկետների մասին

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Սենատի միջազգային հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առայժմ պատրաստ չէ խոսել  ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ժամկետների մասին։ Միաժամանակ, Գորդոնը նշել է, որ իրենք շարունակելու են  Թբիլիսիին աջակցել դաշինքին անդամակցության պահանջների իրականացման հարցում:

«ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Վրաստանին միտված է աջակցել երկրի ռազմական բարեփոխումներին, ինչպես նաև ընդլայնել նրա հնարավորություններն Աֆղանստանում գործող անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում (ISAF) և ապահովել ՆԱՏՕ-ի պահանջների կատարումը: Հունվարին նախագահներ Բարաք Օբաման ու Միխեիլ Սահակաշվիլին պայմանավորվել էին խորացնել այդ համագործակցությունը»,-ասել է Գորդոնը:

Այս խորագրի վերջին նյութերը