ՀՀ ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Շարմ էլ-Շեյխում
Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում ունեցավ տարբեր երկրներից իր գործընկերների հետ:
Էդվարդ Նալբանդյանի և Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Զրույցին մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Այս առումով Եգիպտոսի ԱԳ նախարարը նշեց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը:
Շարմ էլ-Շեյխում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի արտգործնախարար Անսար Մանսուրի հետ: Նախարարների հանդիպման օրակարգում էր անցյալ տարեվերջին Լիբանանի նախագահի՝ Երևան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին:
Էդվարդ Նալբանդյանի օրակարգում էր Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ հանդիպումը, որի ժամանակ մտքեր փոխանակվեցին հայ-պաղեստինյան հարաբերությունները զարգացման ուղիների շուրջ: Նախարար ալ-Մալիքին վերահաստատեց Հայաստան այցելելու իր մտադրությունը:
Համաժողովի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Զրուցակիցները քննարկում ունեցան տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Կամերունի ԱԳ նախարար Պյեռ Մբոնջոյի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրել միմյանց մայրաքաղաքներում և ուսումնասիրել երկկողմ հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղիները, ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեվայի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձևավորման հարցերը: Նախարար Նալբանդյանն իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այդ առումով Մարտի Նատալեվան ընդգծեց, որ Ինդոնեզիան մշտապես սատարել է բոլոր վիճելի հարցերի բանակցային խաղաղ կարգավորմանը, և գտնում է, որ առկա հիմնախնդիրները պետք է լուծում ստանան միջազգային իրավունքի դրույթների հիման վրա:
Միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին էր նվիրված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուռեյ ՄքՔալիի հանդիպումը: Երկկողմ հարաբերություններին խթան հաղորդելու նպատակով նախարար ՄքՔալին իր հայաստանյան գործընկերոջը հրավիրեց այցելել Վելինգտոն:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն Իրաքի իր գործընկեր Հոշիար Զեբարիի հետ էր: Նախարարների զրույցի ընթացքում արծարծվեցին երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական փոխգործակցության խթանման հարցերը: Իրաքի արտգործնախարարը, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ Բաղդադում ՀՀ դեսպանության գործունեության վերաբերյալ, վերահաստատեց իրաքյան կառավարության որոշումը Երևանում դեսպանություն հիմնելու մասին:
Մյանմարի ԱԳ նախարար Ուննա Մոնգ Լվինի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման հիմնական քննակման առարկան էր երկու երկրների միջև հարաբերությունների ձևավորումը: Նախարարները պայմանավորվեցին սկսել դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը: Մյանմարի ԱԳ նախարարն ասաց, որ հայերի ներկայությունն իր երկրում մի քանի հարյուրամյակների պատմություն ունի և դա լավ հիմքեր է ստեղծում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Մյանմարի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրում տեղի ունեցող զարգացումները, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդեսալեմի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, տուրիզմի բնագավառում համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ:
Էդվարդ Նալբանդյանի և Եմենի ԱԳ նախարար Աբուբաքր Աբդուլա Ալ-Քիբրիի հետ մանրամասն քննարկումներ ծավալվեցին Միջին Արևելքում ընթացող գործընթացների շուրջ: Եմենի արտգործնախարարը ներկայացրեց իր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը:
Շարմ էլ-Շեյխում Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջոաննա Հևիթին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ուղիներին և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը:
Կուբայի արտգործնախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլյայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց համագործակցության խթանման նպատակով գործնական քայլերի իրականացումը, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:
Զամբիայի ԱԳ նախարար Գիվեն Լուբինդայի ու Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների խթանման հարցերին, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքում ընթացող գործընթացներին:
Մայիսի 10-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Շարմ էլ-Շեյխից մեկնեց Կահիրե, ուր հանդիպում ունեցավ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառի վերջին զարգացումները, Հայրենիքում իրականացվող բարեփոխումները, անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: