Լրահոս

10.05.2012 17:00


ՀՅԴ–ի առաջիկա ուղեգիծն ամբողջական իշխանափոխությունն է

ՀՅԴ–ի առաջիկա ուղեգիծն ամբողջական իշխանափոխությունն է

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՅԴ–ի կողմից այսօր հավաք է հրավիրվել՝ մայիսի 6–ի ընտրություններում ընտրական հանձնաժողովի ՀՅԴ անդամների, վստահված անձանց մասնակցությամբ։

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ այս ընտրություններում տեղի ունեցածը ժողովրդի ոգին ամրապնդող քայլ չէր, իսկ ՀՅԴ-ն էլ  պարտվել է ոչ թե իր քաղաքական մրցակիցներին, այլ պետական-իշխանական լծակների տոտալ կիրառմանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ասել է, որ ՀՅԴ–ի առաջիկա ուղեգիծն ամբողջական իշխանափոխությունն է, իսկ ՀՅԴ–ի ծրագիրն ընդդիմադիր բոլոր ուժերի համար կարող է դառնալ մեկ միասնական ընդդիմադիր պլատֆորմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը