Վերին Սասնաշենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է նշանակվել
ՀՀ կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։ Գործադիրը փոխել է Լոռու մարզի Գյուլագարակի և Արարատի մարզի Այգեզարդի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար հանգստի գոտու և մանկապարտեզի շենքի կառուցման համար։ Կառավարության որոշմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր է տրվել Երևանի «Ֆիրմփլեյս» ՍՊԸ-ին։
Վերին Սասնաշենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է նշանակվել
ՀՀ կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Գործադիրը փոխել է Լոռու մարզի Գյուլագարակի և Արարատի մարզի Այգեզարդի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար հանգստի գոտու և մանկապարտեզի շենքի կառուցման համար։
Կառավարության որոշմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր է տրվել Երևանի «Ֆիրմփլեյս» ՍՊԸ-ին։