Լրահոս

10.05.2012 14:47


Կրակել են կարաոկե ակումբի տնօրենի ավտոմեքենայի վրա

Կրակել են կարաոկե ակումբի տնօրենի ավտոմեքենայի  վրա
Մայիսի 9-ին, ժամը 23.45-ին, ոմն Ալիկից  ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կարաոկե ակումբում վիճաբանություն է տեղի ունենում և կրակում են:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, հիշյալ ակումբում 7-8 անհայտ անձինք ակումբի բացօթյա հատվածում վիճաբանել են ակումբի տնօրենի հետ, ապա հրազենից կրակել են վերջինիս պատկանող «Մերսեդես Ե 500» մակնիշի ավտոմեքենայի  վրա, որը կայանված է եղել ակումբի դիմաց և դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի մոտակայքից հայտնաբերվել և առգրավվել է 5 պարկուճ, 1 գնդակ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը