ԲՀԿ համամասնական ցուցակի անդամ Ստեփան Մարգարյանն անդրադարձել է ԱԺ ընտրությունների արդյունքներին ու իր տեսակետը ներկայացրել հետագա զարգացումների վերաբերյալ։
-Ինչպե՞ս եք մեկնաբանում ընտրություններից հետո ստեղծված վիճակը: Արդյո՞ք, ՀՀ Ազգային Ժողովում կձևավորվի որևէ ֆորմատով քաղաքական կոալիցիա:
–Ընտրությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որը տարբեր քաղաքական ուժերի պոտենցիալի օգտագործման, ներքաղաքական համերաշխության և համագործակցության տեսակետից այնքան էլ նպաստավոր չէ: Փաստորեն ՀՀ Ազգային Ժողովում Հանրապետական կուսակցությունը ստացավ քաղաքական մենաշնորհի իրավունք: Ինչպե՞ս դա կանդրադառնա երկրի զարգացման հետագա ընթացքի վրա (որն ի դեպ ամենաշատն է հետաքրքրում ազգաբնակչությանը), գուշակություններ չանենք, շատ արագ կերևա:
Քաղաքական կոալիցիաներ տարբեր ժամանակներում տարբեր ֆորմատներով միշտ էլ ձևավորվել են: Երբեմն նրանց աշխատանքը արդյունավետ է եղել: Այնպես որ այս անգամ ևս բացառել դա բոլոր քաղաքական ուժերի համար չեմ կարող: Իրավիճակն այլ է ԲՀԿ-ի մասնակցության առումով: ԲՀԿ-ն ստացել է Հայաստանի պայմաններում շատ մեծ քանակությամբ իրական ձայներ, մոտ կես միլիոն: Ամեն ինչից զատ շատ կարևոր է վերլուծել և ի նկատի ունենալ ընտրողների կամքը: Կարծում եմ քաղաքական գործունեության արդյունավետ շարունակման համար շատ կարևոր է մշտապես արտահայտել ընտրողների կամքը և հենվել նրանց վրա: Մի կարևոր հանգամանք ևս. քաղաքական որևէ ուժի կողմից բացարձակ մեծամասնություն ունենալու պարագայում ես չեմ տեսնում որոշումների ընդունման վրա ազդելու արդյունավետ մեխանիզմ: Այնպես որ, ամեն ինչից բացի, վտանգ կա ստանձնել պատասխանատվություն` առանց արդյունավետ լծակների: Այս ամենը նկատի ունենալով, չեմ կարծում, թե ԲՀԿ-ի մասնակցությունը հնարավոր կոալիցիային` ճիշտ է:
Ստեփան Մարգարյան. «Կարևոր է ընտրողների կամքը»

Ըստ «Ա1+» –ի