Լրահոս

10.05.2012 14:34


ԺՈՒԿ–ը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունները

ԺՈՒԿ–ը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունները

««ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ  ՈՒՂԻ» կուսակցության  վարչությունը,  քննարկելով 2012թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ամփոփիչ արդյունքները, հաշվի առնելով, որ ընտրությունների արդյունքների իրական պատկերը չի համապատասխանում  հրապարակված  համամասնությունը, փաստելով, ըստ լրատվամիջոցներում 

  • մասսայական ընտրակեղծիքների, ընտրակաշառքների բաժանման մասին լուրերը
  • ահաբեկումների ահագնացող չափերը
  • այլ պետությունների քաղաքացիներին ընտրացուցակներում զանգվածաբար  ներգրավելու  խայտառակ  իրականությունը,

նկատի ունենալով

  • ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին, 66-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջների կոպտագույն խախտումները,
  • ՀՀ Սահմանադրական դատարանի 05 մայիսի 2012թ.՝ երկակի չափանիշներով  ընդունված անընդունելի որոշման կիռարումը,
  • ընտրական ցուցակների աննախադեպ ուռճացվածությունը, նրանցում ընտրական իրավունք չունեցող և մահացած  անձանց ներգրավվածությունը,
  • իրավապահ մարմինների և որոշ ոստիկանների անգործությունը, երբեմն էլ հանցավոր համագործակցությունն ու սերտաճումը ընտրական գործընթացներում ներգրավված քրեական տարրերի հետ, փաստերը,

ՊԱՀԱՆՋՈՒՄ  ԵՆՔ

  1. անվավեր ճանաչել 2012թ. մայիսի 6-ի Ազգային ժողովի կեղծված ընտրությունները,
  2. չեղյալ հայտարարել ԿԸՀ արձանագրված և հրապարակված արդյունքները,
  3. անվստահություն հայտնել ԿԸՀ ողջ կազմին, ՀՀ ԱԺ ընտրությունները կանխամտածված ձախողելու համար ԿԸՀ կազմին ենթարկել քրեական պատասխանատվության:

Հայտարարությունը բաց է ստորագրելու բոլոր այն առողջ քաղաքական  ուժերի համար, որոնք մտահոգ են երկրի ապագայով և ընդունում են սույն պահանջները:

 

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ  ՈՒՂԻ»

կուսակցության  վարչություն»

Այս խորագրի վերջին նյութերը