Լրահոս

10.05.2012 14:20


Քաղաքագետ. «ՀՀԿ-ն ՕԵԿ-ի և «Ժառանգության» հետ նույնպես կարող է կազմել կոալիցիա»

Քաղաքագետ. «ՀՀԿ-ն ՕԵԿ-ի և «Ժառանգության» հետ նույնպես կարող է կազմել կոալիցիա»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողներին ասել է, որ մայիսի 6–ի խորհրդարանական ընտրություններում մասշտաբային կաշառք է բաժանվել, և այս երկիրը խելքի կգա այն ժամանակ, երբ տեղի ունենան ազատ ընտրություններ։

Խոսելով «Ժառանգության» մասին՝ քաղաքագետն ընդգծել է, որ այդ կուսակցությունն ընտրություններից առաջ իրեն ընդդիմության նման չի պահել. հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ–ին և դրա համար էլ այդքան քիչ ձայն ստացավ: Նա նաև ասել է, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի և «Ժառանգության» հետ նույնպես կարող է կազմել կոալիցիա:

Շատ մեծ տարբերություն չի լինի նախորդ խորհրդարանի և ներկայի միջև։ ՀԱԿ–ը կստանձնի «Ժառանգության» դերը,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը