Լրահոս

25.05.2009 11:08


«Իսլամական համաժողով» կազմակերպությունը աջակցում է «Ադրբեջանի դիմակայությանը»

«Իսլամական համաժողով» կազմակերպությունը աջակցում է «Ադրբեջանի դիմակայությանը»

«Իսլամական համաժողով» կազմակերպությունը (ԻՀԿ) քննարկում է մուսուլմանական երկրներում հակամարտությունների կարգավորմանը և խաղաղության հաստատմանն ուղղված հնարավոր քայլերը։ Այդ մասին «Trend News»-ին փոխանցել է ԻՀԿ գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն։ «Բացի Պաղեստինում, Լեռնային Ղարաբաղում, Սոմալիում, Քաշմիրում առկա հակամարտությունների հարցում սահմանած մեր քաղաքականությունից, մենք քննարկում ենք որոշակի մոտեցում, որի համար պետք է մեխանիզմ մշակվի»,-հայտարարել էր Իհսանօղլուն ՝ կիրակի օրը Դամասկոսում կայացած ԻՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում։ Նրա խոսքերով՝ նախարարների փակ նիստում քննարկվել են հակամարտությունների կարգավորման հետագա քայլերը։ ԻՀԿ գլխավոր քարտուղարի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մուսուլմանական երկրների դիրքորոշումը պարզ է՝ ազատել Ադրբեջանի «տարածքները»։ «Մենք աջակցում ենք հայկական «օկուպացիային» Ադրբեջանի դիմակայությանը և պահանջում ենք «գրավյալ տարածքներից» զորքերը դուրս բերել»,-ասել է  Իհսանօղլուն։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը