Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղից տեղեկություն է ստացվել, որ գյուղի Չաթմա հանդամասի մոտակայքում ակտիվացած սողանքի հետևանքով վնասվել է գյուղը սնուցող ջրագծերից մեկը:
Նույն օրը Քարագլուխ գյուղից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 5-ին գյուղի 3-րդ փողոցի թիվ 48 տան մոտակայքում ակտիվացել է սողանքը, որի հետևանքով տնամերձ հողատարածքից 60 քմ հողազանգված սահել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել մարզպետարանի, մարզային փրկարարական վարչության աշխատակիցներից և փրկարար ջոկատի անդամներից կազմված հանձնաժողովը:
Պարզվել է, որ Լ. Օհանյանին պատկանող տունը և տնամերձ հողամասը գտնվում են թեք լանջին: Տնից 12 մ հեռավորության վրա մոտ 800 խմ հողազանգված սահել է ձորը, որի հետևանքով վնասվել և հողազանգվածի տակ է մնացել գյուղը սնուցող ոռոգման առուն` մոտ 100 մ երկարությամբ:
Սողանքներ Վայոց ձորում

Սողանքային գոտում առկա են գրունտային ջրերի ելքեր: