Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը չի կայացել
«Ժամանակ»-ը գրում է, որ Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման 20–ամյակի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով երեկ Արցախում էին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Նրանց հանդիպումը, սակայն, չի կայացել:
Թերթը գրում է, որ շքահանդեսի ժամանակ երկրորդ և երրորդ նախագահները կանգնած են եղել հարթակի տարբեր կողմերում: Ըստ ականատեսների` միջոցառումը դեռ չավարտված՝ Քոչարյանը հեռացել է հարթակից:
Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ ըստ իրեն հասած լուրերի` Քոչարյանն ու Սարգսյանը Արցախում պետք է հանդիպեն ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ։

7or.am