Վերլուծաբան. «...հայկական ավտանգության ծառայությունները չեն վերահսմում իրավիճակը երկրում»
Անդրադառնալով մայիսի 8-ի գիշերը՝ լույս 9-ի առավոտյան, անհայտ անձանց կողմից Երևանի Աբովյան պուրակի հարևանությամբասֆալտի վրա Ադրբեջանի դրոշ պատկերելուն, վերլուծաբան Ստեփան Դանիելյանը «7օր»–ին ասել է, թե դժվար է միանգամից մեկնաբանություններ անել, սակայն չի կարծում՝ սա Հայաստանի քաղաքացիները արած լինեին:
–Ես դա կկապեի Շուշիի ազատագրման օրվա հետ: Մեսիջը կարծես թե հետևյալն էր. դուքազատագրելեքՇուշին, մենքէլԵրևանիկենտրոնումկնկարենքԱդրբեջանիդրոշը: Այսինքն՝դուքանգամձերմայրաքաղաքըչեքվերահսկում: Դա շատ լուրջ դեպք է։ Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա դա նշանակում է՝ հայկականավտանգությանծառայություններըչենվերահսկումիրավիճակըերկրում,ևադրբեջանականծառայություններըհանգիստգործումենԵրևանիկենտրոնում՝ դրանիցբխողհետևություններով:Հայաստանիհատուկծառայություններըփայլունկերպովվերահսկումենքաղաքականընդդիմությանը, սակայնմոռացելեն, որմենքպատերազմականվիճակումգտնվողերկիրենք: Իսրայելում եթե նման դեպք կատարվեր, եթե ոչ կառավարությունը, ապա գոնե ազգային անվտանգության վերնախավը պատասխանատվության կենթարկվեր,–ընդգծել է Ստեփան Դանիելյանը:
Վերլուծաբան. «...հայկական ավտանգության ծառայությունները չեն վերահսմում իրավիճակը երկրում»
Անդրադառնալով մայիսի 8-ի գիշերը՝ լույս 9-ի առավոտյան, անհայտ անձանց կողմից Երևանի Աբովյան պուրակի հարևանությամբ ասֆալտի վրա Ադրբեջանի դրոշ պատկերելուն, վերլուծաբան Ստեփան Դանիելյանը «7օր»–ին ասել է, թե դժվար է միանգամից մեկնաբանություններ անել, սակայն չի կարծում՝ սա Հայաստանի քաղաքացիները արած լինեին:
–Ես դա կկապեի Շուշիի ազատագրման օրվա հետ: Մեսիջը կարծես թե հետևյալն էր. դուք ազատագրել եք Շուշին, մենք էլ Երևանի կենտրոնում կնկարենք Ադրբեջանի դրոշը: Այսինքն՝ դուք անգամ ձեր մայրաքաղաքը չեք վերահսկում: Դա շատ լուրջ դեպք է։ Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա դա նշանակում է՝ հայկական ավտանգության ծառայությունները չեն վերահսկում իրավիճակը երկրում, և ադրբեջանական ծառայությունները հանգիստ գործում են Երևանի կենտրոնում՝ դրանից բխող հետևություններով: Հայաստանի հատուկ ծառայությունները փայլուն կերպով վերահսկում են քաղաքական ընդդիմությանը, սակայն մոռացել են, որ մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք: Իսրայելում եթե նման դեպք կատարվեր, եթե ոչ կառավարությունը, ապա գոնե ազգային անվտանգության վերնախավը պատասխանատվության կենթարկվեր,–ընդգծել է Ստեփան Դանիելյանը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի