Շվեդիայի խորհրդարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևը
Մայիսի 9–ին Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիքսդագը, մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի միջնորդագիրը։ Փաստաթուղթն ըստ էության դեմ է ԼՂ կարգավորման միջազգային սկզբունքներին՝ հայտնում է «armeniska.se»-ն:
Անցած տարի Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Մեհմետ Կապլանը կոչ էր արել, որ Շվեդիան ակտիվորեն ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Կանաչների ներկայացուցիչը պահանջում էր «օկուպացված ադրբեջանական տարածքից անհապաղ և անվերապահ դուրս բերել հայկական բոլոր զինված ուժերը», միջազգային կազմակերպություններին էլ կոչ էր անում աշխատել «Ադրբեջանի տարածքային սահմանների կազմում Լեռնային Ղարաբաղի հայ փոքրամասնության ապահովությունը, անվտանգությունը և ինքնավարությունը երաշխավորելու ուղղությամբ»:
Ներկայացված միջնորդագրի փոխարեն Շվեդիայի Ռիքսդագն ընդունել է մեկ այլ բանաձև, որում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հարկավոր է խաղաղ լուծում, և կա խնդրի լուծման մեխանիզմ: Դա Մինսկի խմբի պարտականությունն է: Արտաքին գործերի հանձնաժողովը սատարում է ԵԱՀԿ-ի շրջանակներում գործադրվող ջանքերին»: