Լրահոս

25.05.2009 10:19


ԿԺԴՀ-ն ատոմային ռումբ է փորձարկել

Մայիսի 25-ին ԱՄՆ երկրաբանական ծառայությունը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության տարածքում  երկրաշարժ է արձանագրել (4.7 մագնիտուդ, ըստ Ռիխտերի սանդղակի)։ Քիչ անց պաշտոնական Փհենյանն ի լուր աշխարհի հայտարարել է ատոմային ռումբի ստորգետնյա հաջող փորձարկման մասին։ ԿԺԴՀ պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ խոսքը երկրի պաշտպանունակության միջոցառումների շարքում իրականացված «թեստի» մասին է։

Ըստ «Ռեգնումի»

Այս խորագրի վերջին նյութերը