Ս. թ. մայիսի 3-ից ՀՀ քաղաքացի, մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, իրացնելով իր անկապտելի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, հացադուլ է հայտարարել և նստացույց է անում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց (հասցեն` ք. Երևան, Գ. Քոչար 21ա): Նա մարտի 1-ի շնորհիվ վերարտադրված վարչախմբի իշխանության պայմաններում կատարվող ընտրությունների արդյունքները կանխորոշված է համարում և մտածող մարդկանց կոչ է անում, որպես փակուղուց դուրս գալու ելք, այլընտրանքային ընտրությունների անցկացման ուղիներ որոնել:
Եղանակային անբարենպաստ հանգամանքների ազդեցությունից առողջությունը պահպանելու և իր քաղաքացիական իրավունքները լիարժեք կերպով իրականացնելու տարրական պայմաններ ստեղծելու համար վրան և հովանոց տեղադրելու խնդրանքով հացադուլավորը մայիսի 3-ին դիմել է ՀՀ ոստիկանություն, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 4-ին, Երևանի քաղաքապետին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ վերջիններիս տեղեկացնելով, որ հովանոցն արդեն տեղադրել է:
Երևանի քաղաքապետից մինչ այս պահը որևէ պատասխան չի ստացվել: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վկայակոչել է Մաշտոցի այգու դեպքերի կապակցությամբ մեկ վրան տեղադրելու թույլատրելիության վերաբերյալ իր եզրակացության նախադեպը: Չնայած այս հանգամանքին, Ոստիկանությունը անձրևային եղանակի պայմաններում հացադուլավորին արգելել է նույնիսկ օգտվել հովանոցից, ինչպես նաև բանավոր կերպով նրան պարբերաբար զգուշացրել է, որ վրանի տեղադրումն արգելելու է:
Ս. թ. մայիսի 9-ին հացադուլավորը փորձել է վրան տեղադրել, սակայն Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ ժամանած ոստիկանական կարգախումբը հացադուլավորին բռնությամբ հանել է վրանից, այնուհետև, դարձյալ բռնություն կիրառելով, խլել է վրանը և հովանոցը: Ի պատասխան ներկաների վրդովմունքին, թե հացադուլավորը անձրևի տակ կթրջվի, գնդապետ Ռ. Մելքոնյանը կոպիտ կերպով պատասխանել է, թե թրջվում է, թող թրջվի:
Ոստիկանության ապօրինի բռնությունը (տեսանյութ)

«Սարդարապատ» շարժում