Լրահոս

09.05.2012 11:41


Ոստիկանությունը հետաքննություն է սկսել

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել

Մայիսի 8-ին «168 ժամ» օրաթերթի «Միներվայի բուն իմաստուն էր» վերնագրով հոդվածում նշվել է, թե իբր մայիսի 5-ին Նոր-Հաճընի մի բնակիչ, տաքսու վարորդ, իր ուղևորներին ասել է, թե իբր ինքը պետք է 75 000 դրամ ընտրակաշառք ստանա իր 5 հոգանոց ընտանիքի անդամների համար, յուրաքանչյուրի համար՝ 15 000 դրամ:

 Ձեռնարկվում են միջոցառումներ նշված վարորդի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

 Ոստիկանության Նաիրիի բաժնում կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը