«7 օր» կայքէջի նախաձեռնած վերջին հարցումը, որը վերաբերում էր Երևանի ավագանու ընտրություններին, մեծ աշխուժություն էր առաջացրել քաղաքական դաշտում։ Գրանցվեց մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշ։ Մեր կարծիքով, քվեարկության պատկերն ամենևին չէր արտահայտում մեր հանրության տեսակետները, քանի որ մեր նախորդ համանման հարցումներով ՀԱԿ–ը առաջատարն էր, ՀՅԴ–ն ու ԲՀԿ–ն հաջորդում էին նրան, իսկ ՀՀԿ–ն ընդհանրապես չէր հաղթահարում 7 տոկոսի շեմը։ Չենք կարծում, որ այս մեկ ամսվա ընթացքում Գագիկ Բեգլարյանն այնպիսի քարոզարշավ իրականացրեց, որ ժողովուրդն ինքնամոռաց տրվեց Հանրապետականների ասֆալտային քարոզին։
Հարցումները պարզապես ցույց տվեցին, որ օգտագործվեց վարչական ռեսուրս կոչվածը։ «7 օր» կայքէջն իր այցելուներին բացահայտող ներքին համակարգն ունի (www.7or.am/cpanel), որի օգնությամբ պարզվեց, որ պետական հիմնարկներից բավական բարձր թվով քվեարկողներ են եղել, իսկ, ինչպես հայտնի է, համակարգիչների քանակն օբյեկտիվորեն այնտեղ շատ է։ Վարչական մարմինների ակտիվ քվեարկության փաստը բացահայտվեց IP-ների միջոցով։ Տպավորություն կար, որ պետական հիմնարկներին հրահանգ էր իջեցվել տոտալ քվեարկություն իրականացնել բոլոր համակարգիչներից։ Թերևս դա է պատճառը, որ ՀԱԿ-ը զարմանալիորեն ցածր տոկոսներ հավաքեց՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ համեմատած։ Իսկ դա նշանակում է, որ ինտերնետային քվեարկության արդյունքները ամենևին չեն արտահայտում հանրային տրամադրությունները։ Քվեարկությունը ցույց տվեց, թե ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը։ Բացահայտվեց նաև իշխանության ներքին ցանկությունը՝ ՀՀԿ–ին ապահովել 40 և ավելի տոկոս ու միանձնյա ստանձնել իշխանությունը Երևանում՝ առանց ԲՀԿ–ի։
Կամ էլ Տեր–Պետրոսյանի գլխավորած թիմի հավաքած ցածր արդյունքների պատճառն այն է, որ ՀԱԿ-ի կողմնակիցներն ակտիվորեն չեն մասնակցել մեր հարցմանը։ Բայց նույնիսկ այդ դեպքում չպետք է կուսակցությունների հավաքած պատկերը լիներ այնպիսին, ինչպիսին որ եղավ։ Այսինքն կրկին գալիս ենք այն տարբերակին, որ քվեարկությունների ժամանակ վարչական ռեսուրս է կիրառվել։
Համեմատաբար ակտիվ են քվեարկել նաև ՀՅԴ-ի կողմնակիցները։ Ինչևէ։
Թե ի՞նչ պատկեր կլինի իրական ընտրությունների ժամանակ՝ պարզ կդառնա շատ շուտով։ Իսկ քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ կայքէջի «Հարցումներ» բաժնի արխիվից։
«7 օրի» հարցման արդյունքների վերաբերյալ

«7 օր»