Հարցազրույց

08.05.2012 18:02


Վահե Հովհաննիսյան.

Վահե Հովհաննիսյան.

Հարցազրույց ԲՀԿ համամասնական ցուցակի 7–րդ համար, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հետ:

- Ինչպես ե՞ք գնահատում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը:

- Երկրում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: Սա փաստ է, որը չընդունել չենք կարող: Այս փաստն ունի իր հնարավոր զարգացման հեռանկարները, իր վտանգները, իր հնարավոր տենդենցները, իր լճացման կամ իր առաջընթացի պոտենցիալը: Բայց սա արդեն հետագայի խնդիրներն են:

- Հնարավոր համարում ե՞ք ԲՀԿ-ի մասնակցությունը ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ կոալիցիային: Ի դեպ, շատերը չեն բացառում նաև “Ժառանգության” մասնակցությունը:

-Այլոց մասնակցությունը ես չեմ կարող մեկնաբանել: Չեմ կարող նաև ընդհանրական ԲՀԿ-ի տեսակետը հայտնել: Իմ մասնավոր կարծիքով, ԲՀԿ-ի մասնակցությունը այդ հնարավոր կոալիցիային որևէ իմաստ չունի: Սա հակասում է քաղաքագիտության օրենքներին և սա հակասում է ԲՀԿ-ի շահին: Ավելին, սա ինչ-որ տեղ քաղաքական կոռեկտության խախտում է: Այն ուժը, որը վերցրել է բացարձակ մեծամասնություն պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն միակամ ձևավորելու գործադիր իշխանություն: Միաժամանակ վերցնլով ողջ պատասխանատվությունը:

-Եթե ԲՀԿ-ն չի միանում կոալիցիային, ո՞րն է լինելու նրա դերը քաղաքական դաշտում:

-ԲՀԿ-ն դառնում է հզոր և հավասարակշռող քաղաքական ուժ: ԲՀԿ-ն ստացել է 450.000 իրական ձայն: Սա ահռելի հասարակական աջակցություն է: Այդքան ձայն ստացել է միայն Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած ուժը: ԲՀԿ-ն ունի քաղաքական դաշնակիցներ, որոնց հետ կարելի մի մեծ խումբ հարցերի շուրջ համագործակցել: Այնպես, որ նման աջակցությամբ քաղաքական ուժերը սովորաբար ճիշտ աշխատելու դեպքում միայն մեծացնում են այդ աջակցությունը:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը