Լրահոս

23.05.2009 16:38


Հովհաննես Հովհաննիսյան. «Տնտեսության մեջ տարին մի քանի անգամ խաղի կանոնները չի կարելի փոխել»

Հովհաննես Հովհաննիսյան. «Տնտեսության մեջ տարին մի քանի անգամ խաղի կանոնները չի կարելի փոխել»

-Այս նախագիծը համարում եմ աբսուրդ, և եթե կառավարությունը փորձի անցկացնել, դա մեր տնտեսության համար շատ ծանր կլինի։ Եթե ուզում են խորհրդային տնտեսություն ձևավորել, թող անցկացնեն։ Ոչ ոք երաշխիք չունի, որ այդ հարկային տեսուչներն ավելի ազնիվ են, քան նույն գործարարները,-«7 օր»-ի հետ զրույցում խոսելով հարկային օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունների մասին՝ ասել է Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ տարին մի քանի անգամ խաղի կանոններ փոխելը տնտեսությունը կքայքայի, և  եթե նման բովանդակությամբ նախագիծն ԱԺ-ում անցնի, ապա հաջորդ քայլը խորհրդարանի ինքնալուծարումը կլինի։

-Որոշ պատգամավորներ մի բանի համար են մանդատը գնել՝ որպեսզի իրենց շահերը պաշտպանեն։ Եթե չեն կարողանալու դա անել, ապա հրաժարական կտան։ Բացի դա, երբ մեր ազգի հետ կապված լուրջ հարցեր են դրվում քննարկման, լինի դա Ղարաբաղի, թե ցեղասպանության ուրացման հարցը, պատգամավորները լռում են։ Իսկ տեսա՞ք՝ ոնց խառնվեցին իրար, երբ կպան գրպաններին։ Արդեն խոսել գիտեն, պարզվում է՝ իրենց շահերը պաշտպանել գիտեն,-ասել է Հովհաննես Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը