Լրահոս

08.05.2012 15:53


«ՀԿԵ» ՓԲԸ-ն հիշեցնում է երկաթուղու հարևանությամբ կատարվող ցանկացած հողային աշխատանքների համաձայնեցման անհրաժեշտության մասին

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հիշեցնում է երկաթուղու հարևանությամբ կատարվող ցանկացած հողային աշխատանքների համաձայնեցման անհրաժեշտության մասին

2012 թվականի մայիսի 3-ին, ժամը 20:35 «Սպանդարյան – 9-րդ կիլոմետր» վազուրդում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքի լոկոմոտիվը բախվել է տրակտորի հետ: Այս միջադեպի մասին հայտնվել էր Երևան քաղաքի Ոստիկանության համապատաախան բաժին:  

Ստուգման արդյունքում պարզվեց, որ «Երևան-ջուր» ընկերության էքսկավատորը՝ երկաթուղու հարևանությամբ գտնվող ջրատարի վերանորոգման ժամանակ հողային աշխատանքներ կատարելիս իր շերեփով վնասել է գնացքի լոկոմոտիվի շղթայակցման լծակը:     

Մասիս կայարանում անցկացված լոկոմոտիվի զննումից հետո պարզվեց, որ այլ վնաս լոկոմոտիվին չի հասցվել, իսկ շղթայակցման լծակը կարող է վերանորոգվել երկաթուղու սեփական ուժերով: «ՀԿԵ»-ն ՀՀ Ոստիկանությանը հայտնեց, որ ոչ մի պահանջ միջադեդի մյուս կողմի հանդեպ չունի:

Սակայն «Հարավկովկասյան երկաթուղին» հարկ է համարում հիշեցնել, որ երկաթուղու տարածքում կամ երկաթուղային օբյեկտների մոտակայքում ցանկացած հողային աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է նման աշխատանքների «ՀԿԵ»-ի հետ պարտադիր համաձայնեցումը: Նման պահանջը պայմանավորված է բեռնատար և մարդատար գնացքների երթևեկության անվտանգությամբ, ուղևորների կայնքի և առողջության ապահովման անհրաժեշտությամբ: 

Այս խորագրի վերջին նյութերը