Լրահոս

08.05.2012 15:30


Շուշիում մեկնարկել է «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը

Շուշիում  մեկնարկել է «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը
2012թ. մայիսի 8-ին Արցախի Շուշի քաղաքի Shushi Grand Hotel-ում մեկնարկել է «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը։ Հայաստանյան ներկայացուցիչներից զատ կազմկոմիտեում ներառված են նաև գիտնականներ ու հասարակական գործիչներ Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, եվրոպական երկրներից, Հյուսիսային Ամերիկայից և Ռուսաստանի Դաշնությունից։

Հանդիպման ծրագրով կքննարկվեն առաջիկա գիտաժողովի (Երևան, 5-7 հոկտեմբեր, 2012) ձևաչափը, ընդգրկումը, թեմաներն ու բաժինները։

Հանդիպման երկրորդ օրը (մայիսի 9) կազմկոմիտեի անդամները կմասնակցեն ադրբեջանական երկարատև բռնազավթումից Շուշի քաղաքի ազատագրմանը նվիրված Արցախի Պաշտպանության Բանակի տոնական շքերթին։

Հանդիպման վերջին օրը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի երաժշտական կենտրոնում առաջին անգամ կներկայացվի թալիշ երաժիշտների հեղինակած «Թալիշստան քայլերգը»։ 

Այս խորագրի վերջին նյութերը