Լրահոս

08.05.2012 15:26


Միջազգային դիտորդների գործունեության մասին

Միջազգային դիտորդների գործունեության մասին

Ինչպես  արդեն տեղեկացրել  ենք, մենք  ուշադիր  հետևում ենք նաև  միջազգային դիտորդների  գործունեության  օրինականությանը, հաշվի  առնելով նրանց  եզրահանգումների  դերը  մեր ընտրությունների  ճակատագրերի  համար:

    Անկասկած, շնորհակալական  խոսք  պետք  է ուղղել    ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելությանը, նախնական  հայտնաբերումների  և եզրակացությունների  իր,  հիրավի  մասնագիտական,  հայտարարության համար և հույս  հայտնել, որ  վերջնական  զեկույցը  նույնպես  կարտահայտի  2012թ.-ի ՀՀ  ԱԺ  ընտրության  իրական  պատկերը  և  կտրվի  մասնագիտական  գնահատական:

   Սակայն, Ճիշտ  հակառակ  տեսակետին  ենք, երեկ  իրենց  նախնական  զեկույցներով  հանդես  եկած    ԱՊՀ և  «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն (ICES)»  կոչվող  «կիսատ պռատ» դիտորդական առաքելությունների  մասին:

  Չնայած  նրան, որ  նրանց  զեկույցները /եթե, իհարկե,  կան/  դեռևս  տեղադրված  չեն,  անգամ,  ԿԸՀ  կայքում, որպեսզի  լիարժեք  գնահատական տրվի  նրանց  գործունեությանը, սակայն, մի  բան  պարզ  է  այդ  երկուսն  էլ  երկարաժամկետ  առաքելություն  չեն  և  չեն  կարող  գնահատական տալ  ընտրական ողջ  գործընթացին, սակայն, ինչն  արեցին...

  ...Այսինքն  կեղծեցին, կոպտորեն  խախտելով  միջազգային  նորմերը  և  ոմանք  էլ, ժամանակավրեպ   հեռացան  Հայաստանից:

  Այդ կապակցությամբ, այսօր  դիմել  ենք  ԿԸՀ, պահանջելով,   ԱՊՀ և  «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն (ICES)»   դիտորդական առաքելություններին  զրկել  սույն ընտրությունում  դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

    Ավելին, իրենց  իսկ  նշած  «միջազգային չափանիշներին»  համապատասխան նյութեր  ենք  նախապատրաստում,  ICES-ի  նախագահ  պարոն  Ցինկերի  հայաստանյան սույն  գործունեության վերաբերյալ՝ Իսրայելի  և  միջազգային իրավասու  մարմիններին  հաղորդում ներկայացնելու  համար: 

ՀՊԱԿ  ԸՕՎ ՀՀանձնաժողով

 

Այս խորագրի վերջին նյութերը