Արթուր Սաքունցը ներկայացրել է ընտրությունների ընթացքում արձանագրված բացասական երևույթները
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր հայտարարել է, որ օրենքի գերիշխանության բացակայությունն ու անվստահությունը բացասական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ նրա՝ ընտրողների վստահությունը վերականգնված չէ։
Նա նկատել է նաև, որ ընտրախախտումների մասին իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդագրություններին պատշաճ ուշադրություն չի դարձվել։
Բանախոսն անդրադարձել է հասարակության ներսում առկա վախի մթնոլորտին։ Նրա խոսքերով՝ եթե Սյունիքի մարզպետի կողմից կնոջ նկատմամբ արվածը քրեական հանցագործություն չի համարվում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչվիճակում են եղել Սյունիքի մարզի բնակիչները։
Արթուր Սաքունցը ներկայացրել է ընտրությունների ընթացքում արձանագրված բացասական երևույթները
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր հայտարարել է, որ օրենքի գերիշխանության բացակայությունն ու անվստահությունը բացասական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ նրա՝ ընտրողների վստահությունը վերականգնված չէ։
Նա նկատել է նաև, որ ընտրախախտումների մասին իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդագրություններին պատշաճ ուշադրություն չի դարձվել։
Բանախոսն անդրադարձել է հասարակության ներսում առկա վախի մթնոլորտին։ Նրա խոսքերով՝ եթե Սյունիքի մարզպետի կողմից կնոջ նկատմամբ արվածը քրեական հանցագործություն չի համարվում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում են եղել Սյունիքի մարզի բնակիչները։