Շիրակի մարզի Հացիկ գյուղում անցած տարվա կարտոֆիլի բերքը անվճար են բաժանում ժողովրդին: Գյուղի բնակիչ ֆերմեր Ավիկը անցած տարվանից շուրջ 200 տոննա կարտոֆիլ ունի պահեստում, որը չի կարողացել իրացնել:
Նրա խոսքերով՝ փորձել է կիլոգրամը մինչև 20 դրամով վաճառել, սակայն պահանջարկ չի եղել: Հիմա, հուսահատված, 200 տոննա կարտոֆիլը անվճար է տալիս, նույնիսկ Գյումրիի հեռուստաընկերություններով հայտարարություն է տվել այդ մասին:
Ըստ նրա՝ կարտոֆիլն ամբողջովին պիտանի է թե՛ սննդի մեջ, և թե՛ որպես սերմացու օգտագործելու համար:
Հացիկ գյուղում հողագործությամբ զբաղվող գրեթե բոլոր ֆերմերները նույն խնդիրն ունեն. ստացված բերքը տարվա վերջին չեն կարողանում իրացնել: Գյուղացիների խոսքերով՝ անցած տարվանից մնացած բերքը բաժին են հանել անասուններին: Կարտոֆիլի ցանքսով զբաղվող Գրիգոր Ավդալյանը նշել է, որ անգործ չմնալու համար հիմա ստիպված կարտոֆիլ է ցանում. «Թե վերջում ի՞նչ կլինի, չեմ կարող ասել։ Աստծո հույսին ենք թողել: Առաջ խնդիր չկար, տարբեր տեղերից գալիս տանում էին, հատկապես՝ Վրաստանից: Հիմա ասում են, թե մաքսակետերում այլևս թույլ չեն տալիս Հայաստանից կարտոֆիլը ներմուծել Վրաստան, տեղում էլ չի իրացվում»:
Թե ի՞նչն է պատաճառը, գյուղացիները հստակ չգիտեն։ «Ասում են, երկու պետությունով պայմանավորվել են. Դու՝ քեզ համար, ես՝ ինձ համար»,- նշել է ֆերմերը:
200 տոննա կարտոֆիլ՝ անվճար

Դերենիկ Մալխասյան
Գյումրի