ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08.40-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ:
Նույն օրը, ժամը 18.15-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով հետցնցում, 7-8 բալ ուժգնությամբ: ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ` մասնավորապես Երևանում 3 բալ:
Այսօր ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության տնօրեն Հրաչյա Պետրոսյանը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ սեյսմիկ ռեժիմի վերլուծությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում (Վրաստան, Ադրբեջան, Հյուսիսային Իրան, Արևելյան Թուրքիա) ունենք անջատված սեյսմիկ էներգիայի որոշակի դեֆիցիտ, որը կարող է լրանալ 7-8 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժի կամ մի քանի ավելի թույլ սեյսմիկ ցնցումների ձևով, առավել հավանական է` Ադրբեջանի վերջին երկրաշարժի օջախի գոտում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչև հիմա աշխարհում որևէ գիտնական, որևէ սեյսմիկ ծառայություն դեռևս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը:
Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ չի սպասվում
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08.40-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ:
Նույն օրը, ժամը 18.15-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով հետցնցում, 7-8 բալ ուժգնությամբ:
ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ` մասնավորապես Երևանում 3 բալ: