Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի հայտարարությունը
Ավարտվեցին հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք նոր քաղաքական ու բարոյական փորձությունն էին մեր պետականության եւ ժողովրդի համար։
ՀՅ Դաշնակցությունը հանրությանը ներկայացավ ընտրական հստակ ծրագրով, որի կենսագործման դեպքում բոլորս կապրեինք որակապես այլ երկրում։ Մենք հրապարակային աշխույժ քարոզարշավ անցկացրեցինք, մեր մոտեցումները հասցրեցինք ընտրողներին, արժանացանք համընդհանուր ընկալման։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին ՀՅ Դաշնակցության օգտին։
Ցավոք, ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Պարզ դարձավ, որ համընդհանուր ընտրախախտումները ծրագրավորված էին և տեղի ունեցան տեղամասային կենտրոններից դուրս` մայիսի 6-ին և նախորդող օրերին: Իշխող կոալիցիայի անդամների անվան դիմաց գրանցվեցին բարձր արդյունքներ. նախ և առաջ ի հաշիվ պետական եւ վարչական լծակների ամբողջական օգտագործման ու ընտրակաշառքի վերածված աննախադեպ մեծ ֆինանսական միջոցների։ Անառարկելի փաստ է, որ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։
Այս իրողությունը վկայում է, որ սոցիալական դժվար վիճակի մատնված, իրավականորեն անպաշտպան, պետությունից օտարված հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը չկատարեց ազատ ու գիտակցված ընտրություն: Ժողովրդի ապաքաղաքականացումը, աղքատությունն ու թշվառությունը ընտրակաշառքի և ճնշումների միջոցով ապահովեցին իշխանությունների վերարտադրումը:
Սա նաև նշանակում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում ՀՅ Դաշնակցությունը, դեռ չեն կարողացել մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն արմատավորել։
ՀՅ Դաշնակցությունը, որպես ինքնուրույն, հստակ սկզբունքներ դավանող քաղաքական ուժ, ընտրական արդյունքների առումով իր այս նահանջը սառնասրտորեն ձեւակերպում է որպես գործունեության նոր փուլի սկիզբ` համընդհանուր պայքարի շարունակություն մինչև ամբողջական իշխանափոխություն:
Վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր անկախ պետության մեջ հաղթանակելու են ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ;

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմին