Լրահոս

08.05.2012 13:22


Դիտորդներն արձանագրել են ընտրակեղծիքների և ընտրախախտումների լուրջ դեպքեր

Դիտորդներն արձանագրել են ընտրակեղծիքների և ընտրախախտումների լուրջ դեպքեր
2012թվ. մայիսի 6-ին «Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպությունը իրականացրեց քվեարկության գործընթացի դիտարկումներ 9 և 10 ընտրատարածքներում` Երևանում, և Գեղարքունիքի մարզի 23 ընտրատարածքում, որպեսզի ապահովի անկախ գնահատում 2012թ. խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում:
«Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ն տեղաբաշխեց 175 դիտորդներ, որոնք հավատարմագրվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության օրը քվեարկությունը դիտարկելու նպատակով: Դիտորդները դիտարկել են ընտրական օրվա գործընթացները` ներառյալ ընտրատեղամասերի բացումը, քվեարկությունը, քվեաթերթիկների հաշվարկը և արդյունքների ամփոփումը երեք ընտրատարածքների 137 ընտրատեղամասերում:
Ընտրության օրը խաղաղ է անցել. «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի դիտորդները կարողացել են ազատ տեղաշարժվել ընտրատեղամասերում և դիտարկել ընտրական գործընթացը: Ընտրացուցակները հիմնականում եղել են ճշգրիտ, բացառությամբ մի քանի դեպքերի, որոնք գրանցվել են երեք ընտրատեղամասերում: Ընտրության գաղտնիությունը հիմնականում ապահովվել է, բացառությամբ որոշ դեպքերի, երբ ընտրողները քվեարկել են բաց կամ ընտրախցիկից դուրս:
Ցավոք, դիտորդները նաև արձանագրել են ընտրակեղծիքների և ընտրախախտումների լուրջ դեպքեր: Ըստ ԵՆ ՀԿ-ի դիտորդների հավաքած նախնական տեղեկատվության` դիտարկվել են հետևյալ ընդհանուր խախտումները մի շարք ընտրատեղամասերում`
- որոշ ընտրատեղամասերում մարդիկ քվեարկել են իրենց հարզատների փոխարեն նրանց անձնագրերով` չհանդիպելով ընտրական հանձնաժողովի կողմից որևէ արգելքի,
- մի քանի վստահված անձիք միևնույն կուսակցությունից ներկա են գտնվել նույն ընտրատեղամասում միևնույն ժամանակ, որը հանդիսանում է Ընտրական օրենսգրքի 33.3 Հոդվածի խախտում, և միջամտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքներին,
- գրեթե բոլոր տեղամասերում հաշմանդամ մարդկանց համար գաղտնի քվեարկությունն
ապահոված չի եղել և ընտրական հանձնաժողովները չեն արձանգրել այդ փաստը իրենց գրանցամատյաններում ըստ օրենքի,
- եղել են չկնքված ծրարների` ընտրատուփի մեջ գցելու դեպքեր,
- եղել են դեպքեր, երբ մի շարք կուսակցությունների վստահված անձիք վերահսկել են քաղաքացիներին` տեղեկանալու, թե ում օգտին են նրանք քվեարկել,
- եղել են դեպքեր, երբ ընտրական գործընթացի ընթացքում քվեարկողները լուսանկարել են իրենց քվեաթերթիկները` չհանդիպելով ընտրական հանձնաժողովի անդամների և վստահված անձանց կողմից որեւէ արգելքի,
- որոշ դեպքերում զինվորները քվեարկել են իրենց բարձրաստիճան սպաների ներկայությամբ ` տեղեկացնելով վերջիններիս, թե ում օգտին են քվեարկել,
- երբեմն մարդիկ դուրս են եկել ընտրախցիկից առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու` այսպիսով չպահպանելով քվեարկության գաղտնիությունը,
- վստահված անձիք կամ ընտրական հաձնաժողովի անդամները շշուկով հարցրել են իրենց ընկերներին կամ բարեկամներին, թե ում օգտին են նրանք քվեարկել,
- որոշ դեպքերում Երևանի 9 և 10 ընտրատեղամասերում մարդկանց կուտակումներ են նկատվել, որը Ընտրական օրենսգրքի 21.4 Հոդվածի խախտում է հանդիսանում,
- որոշ դեպքերում մարդկանց ամբոխներ են նկատվել` ավելի քան 15 քաղաքացիներ ընտրատեղամասի ներսում միևնույն ժամանակ,
- վերը նշված բոլոր ընտրատեղամասերում եղել է ընդհանուր խնդիր կապված ժամանակավոր կնիքների հետ, որոնք անհետացել են անձնագրերից քվեարկությունից մեկ ժամ անց,
- եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկների հաշվարկի գործընթացքը չի կատարվել օրենքի սահմաններում,
- որոշ դեպքերում ընտրական հանձնաժողովը միտումնավոր հետաձգել է գրանցամատյանում արձնագրությունների կատարումը, որպեսզի դիտորդներին չտրամադրի քաղվածք,
- որոշ դեպքերում հաշվարկման գործընթացը շատ ուշ է սկսվել,
- մի քանի ընտրատեղամասում եղել է բացահայտ լցոնման դեպքեր,
- ընթացակարգային խախտումներ են գրանցվել հաշվարկման ընթացքում:
Երիտասարդական նվաճումները չի իրականացրել երկարաժամկետ դիտարկումներ և նրա գնահատումը վերաբերում է միայն այն միջադեպերին, որոնք դիտարկվել են դիտորդների կողմից ընտրության օրը և գիշերը վերը նշված ընտրատարածքներում:
Այս մամլո հաղորդագրությունը տարածվել է անմիջապես ընտրություններից հետո նախքան «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ն հնարավորություն կունենար կատարել ընտրության օրվա վերաբերյալ իր դիտորդների կողմից հավաքագրված տեղեկատվության մանրակրկիտ վերլուծությունը և նախքան քվեարկության և ամփոփման բոլոր արդյունքների հետ կապված գործընթացների ավարտը:
«Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ն կտրամադրի վերջնական զեկույցը ընտրական գործընթացների և ստացված տեղեկատվության հավաքագրման և վերլուծության ավարտից հետո:
«Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ն շահույթ չհետապնդող, ոչ պետական, կրթական կազմակերպություն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 1994 թվականին և պաշտոնապես գրանցված է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում: Ավելի քան 17 տարի «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ն իրականացրել է մի շարք կրթական, բարեգործական և միջմշակութային ծրագրեր, որոնց նպատակն է եղել խթանել ժողովրդավարության, մարդասիրության, մարդու իրավունքների և ազատության արժեքները:
Երիտասարդական նվաճումներ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը