Լրահոս

08.05.2012 12:59


Երկու օրում տարածաշրջանում գրանցվել է 8 երկրաշարժ և 55 հետցնցում

Երկու օրում տարածաշրջանում գրանցվել է 8 երկրաշարժ և 55 հետցնցում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, որ  մեր տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունն աճել է։ Բանախոսն անդրադարձել է մայիսի 7-ին Ադրբեջանում գրանցված 5,9 բալ ուժգնության երկրաշարժին, որը զգացվել է նաև Հայաստանում և Վրաստանում։ «Երկրաշարժը էպիկենտրոնային գոտում եղել է 8 բալ և արդյունքում արձանագրվել են ավերածություններ, մարդկանց շրջանում` խուճապ: Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում»,–ասել է  Հ. Պետրոսյանը՝ նշելով, որ մայիսի  5-7-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցվել են 7 այլ երկրաշարժ և 55 հետցնցում:
«Դրանցից 2-ը տեղի է ունեցել Հայաստանում՝ Աշոցքում և Սևանում, 3-ը՝ Իրանի տարածքում, 1-ը՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում և այլն: Այն փաստը, որ վերջին 3 օրերի ընթացքում տեղի են ունեցել 8 սեյսմիկ ցնցումներ, վկայում է այն մասին, որ մեր տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունն աճել է»,- նշել  է սեյսմոլոգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը