«Ոսկե ծիրան»–ի շրջանակներում տեղի կունենա ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության 6-րդ ֆորում
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում է «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) տարածաշրջանային համատեղ արտադրության 6-րդ ֆորումի մասնակցության հայտերի ընդունում: Ֆորումը տեղի կունենա «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 10-12-ը:
ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է խրախուսել Արևելյան գործընկերության երկներում, մասնավորապես` Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ադրբեջանում ֆիլմարտադրության, համատեղ արտադրության զարգացումը: Ծրագրին կարող են մասնակցել ներկայացուցիչներ վերոնշյալ երկրներից: ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը ՌԱՍ Արևելյան գործընկերության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան) և INTERNEWS (Հայաստան) կողմից: Այս տարի ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը կենտրոնանում է լիամետրաժ խաղարկային կինոնախագծերի վրա: Վերոնշյալ պետություններից ռեժիսորները և պրոդյուսերները կարող են դիմել ֆիլմերի նախագծերով, որոնք գտնվում են զարգացման փուլում: