Լրահոս

08.05.2012 11:13


Ֆրանսիայի նոր վարչապետը կնշանակվի մայիսի 15-ին

Ֆրանսիայի նոր վարչապետը կնշանակվի մայիսի 15-ին

AFP-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 15-ին նոր կառավարությունում կնշանակի երկրի վարչապետին:

Ֆրանսիայի գործող վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը պաշտոնավորում է 2007թ. մայիսի  17-ից:

Հիշեցնենք, որ  սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահ է ընտրվել՝ հաղթելով գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին: Վերջնական տվյալներով` Օլանդը հավաքել է 51,62% ձայն, Սարկոզին՝  48,38%: Նախագահի լիազորությունները Սարկոզիից Օլանդին  կփոխանցվեն մայիսի 15-ին:

Այս խորագրի վերջին նյութերը