Լրահոս

08.05.2012 09:44


Երևանում տեղի կունենա Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության տարեկան խորհրդի նիստը

Երևանում տեղի կունենա Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության տարեկան խորհրդի նիստը

2012թ. մայիսի 11-12-ին Երևանում տեղի կունենա Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության՝ ELDR–ի տարեկան խորհրդի նիստը, որին կմասնակցեն եվրոպական 37 երկրների 55 կուսակցությունների պատվիրակներ:

Մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Klimt» սրահում տեղի կունենա «Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխումների» կուսակցության նախագահ Սըր, Լորդ Գրահամ Ուոթսոնի /Sir Graham Watson/ և Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանի մամուլի ասուլիսը:
Սըր, Լորդ Գրահամ Ուոթսոնն ու Արամ Մանուկյանը կանդրադառնան ELDR–ի խորհրդի նիստի աշխատանքներին, ԵՄ-Հայաստան հարաբերություններին, մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված ԱԺ ընտրությունների արդյունքներին:

Այս խորագրի վերջին նյութերը