Լրահոս

23.05.2009 16:04


Վերջին զանգի ճոխության վատ հետևանքները

Վերջին զանգի ճոխության վատ հետևանքները

«7օր»-ի խնդրանքով անդրադառնալով Վերջին զանգը հնարավորինս ճոխ նշելու «ավանդույթին»,  հոգեբան Սամվել Խուդոյանն ասել է, որ դա «սովորական հայկական հիստերիայի հերթական դրսևորումն է».

-Քաղքենիական մրցապայքարի մի հետաքրքիր մաս է դարձել՝ իմ պապան-քո պապան, իմ մեքենան-քո մեքենան, ես-դու և այլն։ Կայուն ինքնագնահատական չունեցող մարդիկ են։ Նրանց գնահատականը կախված է այդպիսի մանր-մունր բաներից։ Ես նրանց չեմ ընկալում և չեմ հարգում։

Հոգեբանի խոսքերով՝ Վերջին զանգին «պատշաճ» ներկայանալը նույնիսկ ծնողների պայքար է դարձել, ինչն աճող սերնդին որևէ դրական բան չի կարող տալ։

-Այդ արարողությունը կարելի էր շատ ավելի համեստ և զուսպ անցկացնել։ Նույնիսկ վտանգավոր է այսօր փողոց դուրս գալը։ Այսօր տնից դուրս գալուց առաջ աղջիկս ինձ զգուշացրեց, որ փողոցն ուշադիր անցնեմ։

 

Այս խորագրի վերջին նյութերը