Լրահոս

07.05.2012 19:21


Տեղաբաշխվել են 1,5 մլրդ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 1,5 մլրդ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52065131 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 850 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 850 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 371 721 713 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2489 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 9.3500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը