ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում իր դժգոհությունն է հայտնել երեկ կայացած ընտրությունների արդյունքներից:Նրա խոսքերով՝ ընտրություններում «հաղթեց փողը», և «ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա»:
«Ոչ թե ընտրություններով արտահայտվել է ժողովրդի կամքը, այլ արձանագրվել են այն քվեները, որոնք ձեռք են բերվել ընտրակաշառքով»,-ասել է Մարգարյանը:
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների՝ Դաշնակցությունը ստացել է ընտրողների 5.72 տոկոսի քվեն՝ 86 հազարից ավելի ձայն:
«Արձանագրված արդյունքներից գոհ չեմ, որովհետև մեկ անգամ ևս կամ այս անգամ պատճառաբար ավելի մեծ տոկոսով դրսևորվեց, որ փողն է հաղթում քաղաքական ուժերին: Ես դրա համար ցավում եմ, ցավում եմ մեր ժողովրդի համար: Որովհետև այդ նույն իշխանությունները, որոնք այս ժողովրդի թշվառության պատճառն են, նույն այդ ժողովրդի թշվառությունից օգտվեցին իրենց իշխանությունը երկարաձգելու համար»,-հայտարարել է նա:
Հրանտ Մարգարյանը չի անդրադարձել ընտրախախտումներին՝ նշելով.
«Այդ հարցը մեզ մոտ քննարկվում է: Եվ շուտով մենք պաշտոնական հայտարարությամբ հրապարակ կգանք»:
ՀՅԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում իր դժգոհությունն է հայտնել երեկ կայացած ընտրությունների արդյունքներից: Նրա խոսքերով՝ ընտրություններում «հաղթեց փողը», և «ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա»:

7or.am