Քարոզարշավին արվեստագետների և այլ հանրահայտ անձանց ներգրավումը ոչ մի օգուտ չի՞ բերել
«Հայելի» ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանը և PR մասնագետ Կարեն Քոչարյանն ասել են, որ նախընտրական քարոզչության ժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցած բախումները չեն ազդել այդ երկու կուսակցությունների վարկանիշների վրա, որովհետև մեր հասարակությունը կրակոցների դեմ «իմունիտետ» է ձեռք բերել։
Կ. Քոչարյանը, այդուհանդերձ, ասել է նաև, որ շատերը չէին սպասում, թե. «Բեգլարյան Գագիկը կարող է ուժային լծակին շատ չսեղմել և բակ առ բակ մտնել, զրուցել, շփվել»։ Նա նշել է, որ սկզբում հասարակությունը Գագիկ Բեգլարյանի առաջադրումը միանշնակ չընկալեց։ Սակայն ՀՀԿ-ի հաշվարկը բավական ճիշտ էր, քանի որ նա կարողացավ համատեղել ՏԻՄ ընտրություններում իր մասնակցության ու աշխատանքի փորձը և վարչական, ֆինանսական ու մարդկային ռեսուրսները կենտրոնացնելու ունակությունը։
Սա, Կ. Քոչարյանի կարծիքով, բարձրացրել է ՀՀԿ-ի վարկանիշը, փոխարենը՝ քարոզարշավին երգիչների, արվեստագետների և այլ հանրահայտ անձանց ներգրավումը ոչ մի օգուտ չի բերել.
-Համերգները, մտավորականների խոսելը և այլն, վաղուց մաշված ռեսուրս են Հայաստանում, և դա չի աշխատում։ Միգուցե, դա կարող է աշխատել 13-17 տարեկան երեխաների վրա, որոնք ընտրող չեն։
Կ. Քոչարյանի հետ հոգեբան Ս. Խուդոյանը չի համաձայնել՝ նշելով, որ քարոզարշավում, օրինակ՝ Վլադիմիր Մսրյանի նման անձնավորությունների ներգրավվածությունը կարող է դրական ազդեցություն ունենալ։