Բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը
Մայիսի 5-ից պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը:
Մայիսի 4-ին Գնահատման եւ թեստավորման կենտրոնում տեղի ունենավ ԳԹԿ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ Պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձեւավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը:Հանդիպման ընթացքում քննարկվեց 2012թ. ԲՈՒՀ-ում դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը:
Տեղեկացնենք, որ դիմորդների փաստաթղթերի ընդունումը եւ մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1 (ժամը 18:00)-ն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ դիմրդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետությունների մեկ կամ մի քանի պետական եւ մասնավոր ԲՈՒՀ-երի' մինչեւ երկու անվճար եւ ութ վճարովի մասնագիտությունները:
Քննարկվեց նաեւ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաեւ փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր: