Լրահոս

23.05.2009 15:22


Ինչպես է հարկային փաթեթը քննարկվել ԱԺ հանձնաժողովում

Ինչպես է հարկային փաթեթը քննարկվել ԱԺ հանձնաժողովում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանել է «7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս է պատահում, որ վերոնշյալ հանձնաժողովի անդամները դեմ են արտահայտվում հարկային փաթեթին վերաբերող օրենքի փոփոխություններին, իսկ հանձնաժողովը դրան տալիս է դրական եզրակացություն, և այն մտնում է խորհրդարան։

-Ապրիլի 23-ին ես բերել և օրինագիծը բաժանել եմ հանձնաժողովի անդամներին։ Ասել եմ, որ այս փաթեթը գալու է, նայեք։ Մայիսի 4-ին կամ 5-ին այն մեկ անգամ քննարկել ենք, մեկ անգամ խորհրդարանական լսում ենք կազմակերպել, մեկ անգամ էլ՝ քառօրյային նախորդող ուրբաթ օրը,  այն քննարկել ենք հանձնաժողովի նիստում։  Վեց պատգամավորներից երկուսը՝ Վարդանյան եղբայրներն են դեմ քվեարկել, իսկ մնացածները, ինչպես ես, ասել են, որ սկզբունքին կողմ են։ Եկե՛ք հանձնաժողովի ցանկացած նիստին և կտեսնեք, թե ինչպիսի քննարկումներ են տեղի ունենում։

Վարդան Այվազյանն ասաց, թե հանձնաժողովն այսօր 21 անդամ ունի։

Այս խորագրի վերջին նյութերը