Կարեն Քոչարյան. «ՀՅԴ-ն կորցրեց ադմինիստրատիվ ռեսուրսը, բայց ընտրազանգված ձեռք բերեց»
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է մեկ շաբաթ։
«Հայելի» մամուլի ակումբում PR մասնագետ Կարեն Քոչարյանը«7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է, որ նախընտրական քարոզարշավի շնորհիվ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացել է, ՀԱԿ-ինը՝ նվազել, ՀՅԴ-ն իր ձայները և՛ կորցրել է, և՛ ավելացրել, ԲՀԿ-ի և ԺԿ-ի վարկանիշը նույնն է մնացել, իսկ ՀԱՍԿ-ն «ընդհանրապես վիրտուալ, հորինված կերպար է այս ընտրություններում»։
-ՀՀԿ-ն ՏԻմ ընտրությունների համար բավական գրագետ կամպանիա իրականացրեց։ ԲՀԿ-ն, այնպիսի տպավորություն է, համապետական ընտրություն է անցկացնում, ընդ որում՝ ավելի շատ ֆիքսվելով իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա, քան թե իրենց թեկնածուի՝ Հարություն Քուշկյանի։ ՀԱԿ-ը խճճվեց այն առումով, որ սկզբից հայտարարեց, թե սրանք քաղաքական ընտրություններ են, հետո իրեն որպես արմատական ընդդիմություն չպահեց։ Ժողովուրդն էլ սրանք որպես քաղաքական ընտրություն չընկալեց, և կեսից արդեն սկսեցին խոսել Երևանի խնդիրների մասին։ Խճճվեցին և ձայները կորցրեցին։ Մյուս կուսակցությունների մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետև եթե 4-րդ ուժն անցնի, ապա դա լինելու է Դաշնակցությունը։
Կ. Քոչարյանը նշել է, որ կոալիցիայից դուրս գալով՝ ՀՅԴ-ն կորցրեց նախարարությունների տեսքով իր ադմինիստրատիվ ռեսուրսը, բայց ընտրազանգված ձեռք բերեց.
-Վերջին 2 տարիներին եղել է բողոքական զանգված, որն արմատական ընդդիմությանը ձայն չի տվել։ Մի հատվածը «Ժառանգության» էլեկտորատն է, մյուսը՝ «Օրինաց երկրինը», որը շատ կոպիտ «քցվել ա» այդ կուսակցության կողմից։ Աշխարհում ոչ մեկն այդքան կոպիտ չի խաբել իր էլեկտորատին։ Այս ձայների մի մասը կգնա ՀԱԿ-ին, բայց մյուս մասը՝ ՀՅԴ-ին։
Կարեն Քոչարյան. «ՀՅԴ-ն կորցրեց ադմինիստրատիվ ռեսուրսը, բայց ընտրազանգված ձեռք բերեց»
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է մեկ շաբաթ։
«Հայելի» մամուլի ակումբում PR մասնագետ Կարեն Քոչարյանը «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է, որ նախընտրական քարոզարշավի շնորհիվ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացել է, ՀԱԿ-ինը՝ նվազել, ՀՅԴ-ն իր ձայները և՛ կորցրել է, և՛ ավելացրել, ԲՀԿ-ի և ԺԿ-ի վարկանիշը նույնն է մնացել, իսկ ՀԱՍԿ-ն «ընդհանրապես վիրտուալ, հորինված կերպար է այս ընտրություններում»։