Լրահոս

07.05.2012 10:08


ԿԸՀ–ը չի քննարկել 258 դիմում-բողոք

ԿԸՀ–ը չի քննարկել 258 դիմում-բողոք

ԿԸՀ-ը    04.05.12-ին   մեր  կողմից  ստացել  է  258  դիմում-բողոք, հիմնականում  ԸՕ  22-րդ  հոդվածի  բոլոր  պահանջների  կոպիտ  խախտումների  մասին, որոնք, ըստ  մեզ,  էական ազդեցություն  են  ունեցել  քվեարկության արդյունքների  վրա:

    Սակայն, ոչ  պատշաճ  ծանուցման  միջոցով, հնարավորություն չտալով մասնակցել  մեր  դիմում-բողոքների  քննարկմանը, ԿԸՀ-ն, այնուամենայնիվ,  մերժման  որոշում  է կայացրել  այդ մասին՝ անթաքույց  նենգափոխելով  մեր  դիմում-բողոքների  հիմքը:

   Այսինքն՝ կոպտորեն  խախտելով  ԸՕ  պահանջները,  թվով  258  դիմում-բողոքներն  ընդհանրապես չի  էլ  քննարկել, որի  առիթով այսօր  դիմել  ենք  Վարչական դատարան:

   Ի  դեպ, գրեթե  նույն  ճակատագրին  են արժանացել 24.02.12թ.-ից  մինչև  06.05.12թ. ԿԸՀ  ներկայացրած  մոտ  500  դիմում-բողոքները, որոնց  բովանդակության  վերաբերյալ  շարունակում  են  նաև  կեղծ  տեղեկատվություն  տարածել:

  Այդ  կապակցությամբ, այսօր  Գլխավոր դատախազություն  հաղորդում  ենք ներկայացրել  «Արմնյուզ»  հեռուստաեթերով  ԿԸՀ  պաշտոնատար անձի  հայտարարությունների մասին  Քր.օր. 136-րդ  և  143-րդ  հոդվածների  հիմքով:

  Ի դեպ, այսօր  դատարաններում  են  գտնվում  մեր  ևս  6   բողոքներ:

  Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/   ԸՕՎՀ հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը