Քաղաքական

07.05.2012 09:53


Շիրակում ԲՀԿ թեկնածուները հաղթել են

Շիրակում ԲՀԿ թեկնածուները հաղթել են

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի փոխանցմամբ՝ թիվ 33 ընտրատարածքից ընտրվել է հանրապետական Աշոտ Աղաբաբյանը։ Նրա մրցակիցներն էին ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը և ՀԱԿ անդամ Շալիկո Զորյանը։

Թիվ 34 ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանը, ում մրցակիցները հանրապետական Արման Սահակյանն ու ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանն էին: 

Թիվ 35 ընտրատարածքից պատգամավոր է դարձել միակ թեկնածուն` Սամվել Բալասանյանը, իսկ թիվ 36-ում կրկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը: Վերջինս հաղթել է ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանին, ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանին և գործող պատգամավոր Մխիթար Վարագյանին։

Այս խորագրի վերջին նյութերը