Լրահոս

07.05.2012 09:15


«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնություն. «ԿԸՀ–ը կանխամտածված խախտել է ՀՀ օրենսգիրքը»

«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնություն. «ԿԸՀ–ը կանխամտածված խախտել է ՀՀ օրենսգիրքը»

ՀՀ ԱԺ 2012թ. համապետական ընտրությունների օրը` մայիսի 6-ին, քվեարկության առաջին իսկ րոպեներից հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերում դրվող դրոշմակնիքները 20-25 րոպե անց անհետանում են: Չնայած ԿԸՀ-ն բոլորը ԸԸՀ-ներին հրահանգեց փոխել թանաքները, սակայն այդ հրահանգը շատ ՏԸ հանձնաժողովների կողմից չկատարվեց, և շարունակում են անձնագրերը դրոշմակնքել անհետացող թանաքով, ինչը հմտորեն օգտագործվեց ՀՀԿ կողմից` կրկնակի քվեարկություն իրանացնելու նպատակով:

Վերոհիշյալը «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնությունը գնահատում է որպես ԿԸՀ կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետի,  49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կանխամտածված խախտում եւ պահանջում է`

  1. Անվստահություն հայտնել ԿԸՀ  ողջ կազմին,
  2. ՀՀ ԱԺ ընտրությունները կանխամտածված ձախողելու համար ԿԸՀ   կազմին ենթարկել քրեական պատասխանատվության:

«Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը