Լրահոս

06.05.2012 18:25


«Ժառանգության» վստահված անձը պրոհանրապետական դիրքորոշո՞ւմ ունի

«Ժառանգության» վստահված անձը պրոհանրապետական դիրքորոշո՞ւմ ունի

«hraparak.am»–ը տեղեկացնում է, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի թիվ 17/27 ընտրատեղամասում բազմաթիվ ընտրախախտումներ են գրանցվել։ Այս մասին «hraparak.am»–ին ասել է ՀԱԿ-ի վստահված անձը՝ Լուսինե Հակոբյանը:

«Դրսում ընտրացուցակների մոտ կանգնած են գյուղապետն ու նրա թիմը, որոնք կողմնորոշում են մարդկանց: Մարդիկ այնքան գրագետ չեն, որ հասկանան, որ իրենց ընտրությունը չեն կարող վերահսկել, վախեցած են», – ասել է Լուսինե Հակոբյանը:

Նրա խոսքերով՝ ընտրատեղամասում աշխատող դիտորդներից երկուսը բացահայտ հայտարարում են, որ իրենք Հանրապետականի համար են աշխատում. «Նրանցից մեկը կրում է  «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության վկայականը»։

Իսկ ՀՀԿ-ից առաջադրված Կարինե Պողոսյանի վստահված անձը վեճեր է սադրում ընտրատեղամասում:

«Նա կարծես իր տանը գտնվելիս լինի, գոռգոռում է անգամ հանձնաժողովի նախագահի վրա, որը դաշնակցական է»:

Հայ ազգային կոնգրեսի վստահված անձն այն տպավորությունն է ստացել, որ «Ժառանգության» վստահված անձը պրոհանրապետական դիրքորոշում ունի, թույլ է տալիս, որ խմբով մոտենան քվեախցիկներին:

Այս խորագրի վերջին նյութերը