Դրոշմակնիքներն անհետանում են վարսահարդարի օգնությամբ
Քվեարկությանը մասնակցած ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ ընտրատեղամասերում անձագրերում դրվող օքսիդացող դրոշմակնիքները անհայտանում են էլեկտրական վարսահարդարների եւ անգամ մատի մի քանի շարժումներից հետո: Այս միջոցը ընտրակեղծարարներին թույլ է տալիս իրականացնել կրկնակի եւ բազմակի քվեարկություններ:
Միաժամանակ ահազանգեր են ստացվում, որ Երեւանի Արաբկիրի շրջանում տեղակայված ընտրատեղամասերում քվեարկում են մարզերից բերված ընտրողները:
Ընտրությունների ընթացքը վերահսկող միասնական շտաբին, ԿԸՀ-ին, տեղական եւ միջազգային դիտորդական խմբերին եւ համապատասխան մյուս մարմիններին կոչ ենք անում ուշադրություն դարձնել նաեւ այս փաստերին:
«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնություն