Քիչ առաջ ավարտվել է Ըտրությունների վերահսկման միասնական շտաբի համատեղ նիստը, որին մասնակցել են ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը, ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և ՀՅԴ քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը։ Նրանք բոլորն էլ ներկայացրել են քվեարկության ընթացքից իրենց դժգոհությունը և բազմաթիվ խախտումների դեպքեր։
Մասնավորապես Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենք ավելի վաղ արդեն տեղեկություն ունեին, որ ՀՀԿ–ի մարդկանց ցուցում է տրված եղել քվեարկության գնալ առավոտյան ժամը 8–9–ի հատվածում։
–Պարզապես հասկանալի չէր, թե ինչին էր միտված այդ ցուցումը։ Պարզվեց, որ կեղտոտ հաշվարկ կար։ Նրանք գիտեին, որ կնիքները 25 րոպեի ընթացքում ցնդում են, և այդ ցուցումն արվել է կրկնակի քվեարկության համար,–ասել է Լ. Զուրաբյանը,–բայց կարծես դա՛ էլ բավարար չէ, քանի որ գնալով ավելի կոպիտ խախտումների են անցնում։
Այս խախտումների դեմ պայքարի միակ ձևը Լ. Զուրաբյանը համարում է ընտրություններին ակտիվորեն մասնակցելը և այդ ընտրակեղծարարներին ձայն չտալը։
ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն էլ անդրադարձել է հավաստիացումներին, թե անձնագրերում քվեարկելուց հետո դրվող կնիքը ցնդելու խնդիրն առավոտյան շատ շուտ կարգավորվել է, և ընդգծել, որ ինքը քվեարկության է գնացել ժամը 12։00–ին, բայց իր անձնագրում նույնպես այդ կնիքն անհետացել է։ Որպես ապացույց՝ Վարդան Օսկանյանը լրագրողներին է ներկայացրել իր անձնագիրը։
–«Բարգավաճ Հայաստանն» իշխող կուսակցության հիմնական մրցակիցն է, և իշխող կուսակցությունն ամեն ինչ անում է պայքարելու համար,–այսպես է արձագանքել Վարդան Օսկանյանը ԲՀԿ–ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին տարածվող լուրերին։
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն էլ նկատել է.
–ՀՀԿ–ն սովոր էր, որ ԲՀԿ–ն լիներ իր կրտսեր գործընկերը։ Հիմա ԲՀԿ–ն ասում է՝ ես անկախ եմ, և դա, բնականաբար, ՀՀԿ–ին դուր չի գալիս։ ՀՀԿ–ն այլ հարաբերություն չի ճանաչում։ Նա սովոր է հպատակային հարաբերությունների։ Իսկ ՕԵԿ–ը հավերժ եղել է հպատակ և շարունակում է մնալ։
Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է՝ իրենք դեմ չեն, ովքեր օրենք են խախտել, թող բոլորը պատժվեն՝ անկախ կուսակցական պատկանելությունից, այլ ոչ թե օրենքը տարածվի ընտրողաբար.
–Հետևե՛ք, որ պատժվեն նաև ՀՀԿ–ականները։ Չի՛ կարելի մի դեպքով սարքել, որ մեր աչքի մեջ ասեղ կա, երբ ուրիշի աչքում գերան է։
ՀԱԿ առաջնորդը նկատել է նաև, որ նախկինում էլ են խախտումներ եղել, և իրենք պայքարել են դրանց դեմ, բայց այն ժամանակ ընդդիմադիր ուժերն առանձին են բողոքել։
–Իսկ հիմա մեր ուժը եռապատկվել է միասնական շտաբի գործընկերների կողմից,–ընդգծել է Լ. Տեր–Պետրոսյանը՝ պատահական չհամարելով, որ հանձնաժողովների նախագահները վստահված անձանց արձանագրությունները չեն ընդունում, քանի որ այդպիսով փակում են դատարանում խախտումների մասին բողոքարկելու իրենց հետագա ճանապարհը։
ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանն էլ ընդգծել է, որ ընտրախախտումների վերաբերյալ միասնական շտաբի համատեղ հայտարարությունից հետո միանգամայն կանխատեսելի կերպով «Ժառանգության» կողմից մեղադրանք է հնչել, թե ՀՅԴ–ն ու ԲՀԿ–ն ընտրակաշառք են բաժանել։
–Ես սա գնահատում եմ սադրանք, ակնհայտ հակաքարոզչություն,–նշել է Ս. Սեյրանյանը։
Լևոն Տեր–Պետրոսյան. «ԲՀԿ–ն ասում է՝ ես անկախ եմ»

7or.am