Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ դատական գործերը ժամը 15:00-ի դրությամբ
ՀՀ դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ 2012թ. մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչև 15:00-ը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 9 հայցադիմում: Ներկայացնում ենք տվյալներ` ըստ դատարանների. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 հայցադիմում: Նշված ժամանակահատվածում ստացված հայցադիմումներով դեռևս դատական ակտեր չեն կայացվել:
Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ դատական գործերը ժամը 15:00-ի դրությամբ
ՀՀ դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ 2012թ. մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչև 15:00-ը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 9 հայցադիմում:
Ներկայացնում ենք տվյալներ` ըստ դատարանների.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 հայցադիմում:
Նշված ժամանակահատվածում ստացված հայցադիմումներով դեռևս դատական ակտեր չեն կայացվել: